Դու իմ սիրելի արջուկն ես
Գրեթե յուրաքանչյուր երեխա ունենում է շատ սիրելի մի փափուկ խաղալիք՝ շունիկ, արջուկ, բադիկ կամ մեկ ուրիշ մի բան, որի հետ է անցկացնում իր օրվա մեծ մասը: Նրանք խաղում են միասին, ուտում միասին, լողանում միասին, քնում միասին... Երեխան չի ուզում բաժանվել իր խաղալիքից. խնամում է նրան, տանում զբոսանքի, զրուցում հետը:
Մի քանի տարի անց ձեր փոքրիկի խաղալիքը շատ հնամաշ կլինի՝ առանց ականջի կամ քթի, պատառոտված, քրքրված... Ամեն դեպքում, մի շտապեք այն դեն նետել՝ անգամ եթե երեխան այլևս չի խաղում նրանով. չէ որ նա ձեր փոքրիկի առաջին ընկերն էր ու մանկության ուղեկիցը:
Комментариев нет:
Отправить комментарий