Իտալացի լուսանկարիչ Գաբրիել Գալիմբերտին
մոտ 18 ամիս ճանապարհորդել է ու լուսանկարել տարբեր ազգերի երեխաների
իրենց խաղալիքների հետ, որպեսզի իրականացնի §խաղալիքների
պատմությունը¦նախագիծը:
Տարբեր
երկրներում երեխաները տարբեր են խաղում ու տարբեր վերաբերվում իրենց խաղալիքներին. հարուստ երկրներում երեխաները
սովորաբար
ավելի շատ խաղալիք են ունենում
և ավելի շատ են կապված իրենց խաղալիքների հետ. սկզբում նրանք ընդհանրապես չեն թողնում մոտենալ իրենց խաղալիքներին
ու մեծ դժվարությամբ են թույլ տալիս խաղալ իրենց հետ:
Մինչդեռ աղքատ երկրներում շատ ավելի հեշտ էր. ունենալով մի քանի խաղալիք՝ այնտեղ երեխաները անմիջապես թույլ էին տալիս վերցնել ու խաղալ իրենց խաղալիքներով:
Ներկայացնում ենք Գալիմբերտիի
լուսանկարներից մի քանիսը.
Զամբի
Մալավիա
Ֆիլիպիններ
Շվեդիա
Թաիլանդ
Լատվիա
Տեխաս
Բոցվանա
Զանզիբար
Լինելով բազմաթիվ հարուստ երկրներում և լուսանկարելով բազմաթիվ հարուստ ընտանիքների երեխաների խաղալիքները՝ միևնույն է, Գալիմբերտին շատ կզարմանար, եթե լիներ նաև Հայաստանում. հայ երեխաների խաղալիքների քանակը պարզապես ռեկորդային է...
Комментариев нет:
Отправить комментарий