Այս հյութեղ, քաղցր ու շատ օգտակար հատապտուղը ծնողները հաճախ
վախենում են տալ երեխաներին, սակայն պահպանելով մի շարք կանոններ՝ այն
կարելի է հանգիստ ներառել փոքրիկի սննդակարգում 1-2 տարեկանում,
կարելի է նույնիսկ 8 ամսեկանից՝ փոքր չափաբաժիններով:
Նախ պետք է իմանալ, որ ձմերուկը ալերգիկ չէ. պարզապես
պետք է այն ուտել օգոստոս ամսից ոչ շուտ, ուտելուց առաջ անհրաժեշտ է լվանալ
օճառով ու տաք ջրով, հանել կորիզները, մանրացնել... մինչև 3 տարեկան երեխաներին
խորհուրդ է տրվում 50-100 գ. ձմերուկ, իսկ 3-6
տարեկաններին՝ 100-200 գ.: