20.05.2013

Ճապոնական դաստիարակություն  


Երեխայի ծնվելուց հետո յուրաքանչյուր ծնող սկսում է մտածել դաստիարակության մասին. ինչպես վարվել երեխայի հետ, ինչ մեթոդներ կիրառել,  պատժել, թե խրախուսել, թույլատրել, թե արգելել...


սրանք հարցեր են, որոնց պատասխանները  շատ անհատական ու սուբյեկտիվ են, քանի որ յուրաքանչյուր երեխա մի անհատականություն է, որը պահանջում է յուրօրինակ մոտեցում սեփական անձին:  Չնայած այս ամենին՝ կան մի շարք դաստիարակաչական մեթոդներ ու մանկավարժական մոտեցումներ, որ կիրառվում են այս կամ այն հասարակություններում: Դրանցից  ամենատարածվածն ու հետաքրքիրը  կարելի է համարել թերևս  ճապոնական դաստիարակությունը, ինչի մասին հաճախ խոսում են ծնողները. մի մասը քննադատում, մյուսները  պաշտպանում ու անգամ փորձում են կիրառել:  Այս մեթոդի հիմնական իմասստը հետևյալն է. մինչև   5   տարեկան երեխան թագավոր է,  5-15`  ստրուկ, իսկ  15-ից հետո՝ հավասար:
  Երեխան թագավոր է.    այս դրույթը  պնդում է, որ մինչև  5  տարեկան երեխաներին ոչինչ չպետք է արգելել, երեխային ամեն ինչ կարելի է,  երբեք չասել՝   չի կարելի:
  Երեխան ստրուկ է.  այս դրույթի համաձայն  5-15  տարեկան երեխաներին  պետք է խիստ մեթոդներով սովորեցնել կարգուկանոն:
  Երեխան հավասար է  մեծին. 15  տարեկանից հետո երեխան համարվում է   արդեն լրիվ ձևավորված անհատականություն  ու հասուն  մարդ:
  Թագավոր-ստրուկ-հավասար  մեթոդը իրականում առասպել է, և նույնիսկ Ճապոնիայում այն  կիրառվում  է որոշ վերապահումներով:  Հոգեբանները  սովորաբար  քննադատում են  դաստիարակության այս տեսակը՝  5  տարեկանը համարելով արդեն չափազանց ուշ  երեխային դաստիարակելու համար:
  Ամեն դեպքում, ընդունում ենք այս մեթոդը, թե ոչ, արժե հաշվի առնել նաև հասարակական պահանջները:  Բացի այդ,  շատ դեպքերում երեխան ինքն է թելադրում, թե ինչպես պետք է դաստիարակենք իրեն ու ինչ մեթոդներ կիրառենք. ի վերջո, ամեն մի փոքրիկ ծնվում է  արդեն քիչ թե շատ ձևավորված  բնավորությամբ  ու  անհատական հատկանիշներով:



  

Комментариев нет:

Отправить комментарий