Երաժշտություն հղի կանանց համար
Մեր օրերում հաճախ կարելի է լսել հղիության ընթացքում դասական երաժշտության դրական ազդեցության մասին: Եվ իզուր չէ, որ ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում հաճախակի լսել դասական երաժշտություն. այն օգնում է ոչ միայն հաղթահարել ամեն տեսակի դժվարություններն ու հանգստացնել հղի կնոջ լարված ու գրգռված նյարդերը՝ ապահովելով վերջինիս լավ տրամադրություն ու հանգիստ հոգեվիճակ, այլև նպաստում է փոքրիկի հետագա նորմալ, բնականոն զարգացմանը, ինչու չէ, նաև օգնում ձևավորել երաժշտական ճաշակ: Իսկ երեխան ընդունակ է երաժշտություն լսել դեռ չծնված: Ուստի պարգևենք մեր փոքրիկին հաճելի ու խաղաղ տրամադրություն... Ի դեպ, շատ կարևոր է նաև հեղինակների ճիշտ ընտրությունը. հոգեբանները պնդում են, որ Բրամսն ու Բեթհովենը գրգռում են պտուղը, իսկ, օրինակ, Վիվալդին ու Մոցարտը՝ հանգստացնում: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում մի ցուցակ` կազմված այնպիսի ստեղծագործություններով, որ խորհուրդ է տրվում լսել հենց հղիության ընթացքում.
- Մոցարտի, Հայդնի, Շոպենի ստեղծագործությունները
- Վիվալդի, Տարվա եղանակները
- Չայկովսկի, Կարապի լիճը, Քնած գեղեցկուհին
- Շտրաուս, Ալպիական հեքիաթ
- Գլինկա, Ռուսլանը և Լյուդմիլան
- Դեբյուսսի, Լուսնի լույսը
- Արամ Խաչատրյան, Դիմակահանդես
Комментариев нет:
Отправить комментарий